Սպորտ

«Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն հաղթեցին, «Լիվերպուլ»-ը պարվեց. ՉԼ այլ արդյունքներ

1 րոպեի ընթերցում

«Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն հաղթեցին, «Լիվերպուլ»-ը պարվեց. ՉԼ այլ արդյունքներ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են հիմնական փուլի 5-րդ տուրի վերջին հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արսենալ»-ը, սեփական հարկի տակ ընդունելով Մյունխենի «Բավարիա»-ին, առավելության հասավ 3:1 հաշվով:

Մադրիդի «Ռեալ»-ը արտագնա խաղում հաղթեց«Օլիմպիակոս»-ին 4։3 հաշվով: Միլանի «Ինտեր»-ը հյուրընկալվելիս պարտվեց Մադրիդի «Ատլետիկո»-ին 2:1 հաշվով: 

ՊՍժ-ն 5 գնդակ ուղարկեց «Տոտենհեմ»-ի դարպասը` սեփականն ընդունելով 3-ը:

«Լիվերպուլ»-ը պարտվեց ՊՍՎ-ին 1:4 հաշվով: «Ատալանտա»-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց Ֆրանկֆուրտի«Այնտրախտ»-ի դարպասը:

«Բրյուգե»-ն զիջեց «Սպորտինգ»-ին 3:0 հաշվով: «Կոպենհագեն»-ը հաղթեց «Կայրաթ»-ին 3:2 հաշվով:

«Պաֆոս»-«Մոնակո» խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում