Տնտեսություն

Հայաստանի տնտեսական աճը 9 ամսում կազմել է 6 տոկոս

1 րոպեի ընթերցում

Հայաստանի տնտեսական աճը 9 ամսում կազմել է 6 տոկոս

Հայաստանի տնտեսական աճն այս տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով կազմել է 6 տոկոս՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների  աճով (նպաստումը՝ 3.4 տոկոսային կետ):

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած՝ Մակրոտնտեսական զարգացումների ամփոփագրից:

«Տնտեսության մյուս ճյուղերը նույնպես նպաստել են տնտեսական աճին՝ բացառությամբ արդյունաբերության (բացասական նպաստումը՝ 0.2 տոկոսային կետ):

Պահանաջարկի տեսանկյունից տնտեսական աճը պայմանավորված է եղել հիմնականում մասնավոր սպառման և հիմնական միջոցներում ներդրումների աճով (նպաստումները՝ համապատասխանաբար 7.2 և 3.5 տոկոսային կետեր»,-ասված է ամփոփագրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում