Սպորտ

Օլիմպիայում վառվել է ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը

1 րոպեի ընթերցում

Օլիմպիայում վառվել է ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը

Հունական Հին Օլիմպիա ավանում տեղի է ունեցել Միլանում և Կորտինայում 2026 թվականին կայանալիք  Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավանդական միջոցառմանը մասնակցել են Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Կիրստի Քովենթրին, Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը, ինչպես նաև ՄՕԿ-ի պատվավոր նախագահ Թոմաս Բախը: Արարողությունը վատ եղանակի պատճառով անտիկ մարզադաշտից տեղափոխվել է Հնագիտական թանգարան, իսկ կրակը վառելու համար օգտագործել են պահեստային կրակը, որը վառվել է գլխավոր փորձի ժամանակ:

Կրակը Կորտինա դ ' Ամպեցո (Իտալիա) կժամանի հունվարի 26-ին՝ 1956 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությունից ուղիղ 70 տարի անց:

2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-22-ը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում