Էդգար Մալաքյանը կարիերայի 300-րդ հանդիպումն է անցկացրել
1 րոպեի ընթերցում

Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Էդգար Մալաքյանի համար Պրեմիեր լիգայի՝ «Փյունիկ»-ի՝ «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղը 300-րդն էր հայաստանյան կարիերայում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` երևանյան ակումբի 35-ամյա խաղացողը դարձավ այդ սահմանագիծը հատած 20-րդ ֆուտբոլիստը ՀՀ առաջնությունների անցկացման 33-ամյա պատմության մեջ: