Հայաստանի հրաձիգները Լեհաստանում կմասնակցեն միջազգային մրցաշարի
1 րոպեի ընթերցում

Հայաստանի հրաձգության հավաքականը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում կմասնակցի Polish Open Kaliber միջազգային մրցաշարին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հավաքականին կուղեկցի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը։ Հայաստանի ընտրանին մրցավայր կմեկնի հետևյալ կազմով` Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Արտյոմ Գրիգորյան, Հրաչ Բաբայան: