Հայաստանն այս փուլում չի դիտարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը

2 րոպեի ընթերցում

Հայաստանն այս փուլում չի դիտարկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Երևանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովներին չմասնակցելու, սակայն փաստաթղթերի ընդունմանը չխոչընդոտելու քաղաքականությանը։

Սաֆարյանը հիշեցրեց, որ Հայաստանի դիրքորոշումն արդեն հայտարարված է․ Երևանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, բայց չի խանգարում որոշումների ընդունմանը։

«Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունը շահերի հիման վրա՝ ըստ ստեղծվող իրավիճակի։ Հայտարարվել է Հայաստանի բալանսավորման քաղաքականության մասին, և Հայաստանն այդ շրջանակում է ընդունում որոշումներ»,-նշեց փոխնախարարը։

Լրագրողների հարցին՝ ո՞րն է պատճառը, որ Հայաստանը, չմասնակցելով կազմակերպության աշխատանքներին, շարունակում է մնալ ՀԱՊԿ-ում, Սաֆարյանը պատասխանեց․ 

«Այս փուլում քաղաքականությունն այդպիսին է։ Եթե հավելյալ դիրքորոշումներ կամ քայլեր լինեն, մենք դրա մասին կտեղեկացնենք»։

Հարցին՝ ԱԳՆ օրակարգում կա՞ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց, փոխնախարարը պատասխանեց․ «Այսպիսի խնդիր մեր առջև դեռ չի դրվել։ Եթե նման զարգացումներ լինեն, բոլորը կիմանան»։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը չի մասնակցելու նոյեմբերի 27-ին Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը դեմ չէ համաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский 中文

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը