ՀՀ նախագահ

Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել ֆինանսաբանկային կառույցների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել ֆինանսաբանկային կառույցների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 24-ին և 25-ին մասնակցել է բանկային և ֆինանսական համակարգի, ինչպես նաև ՀՀ խոշոր ձեռնարկատիրությունների ներկայացուցիչների հետ կազմակերպված հաշվետու քննարկում-հանդիպումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը վերաբերող հարցեր։ 

Հիմնադրամի ներկայացուցիչները անդրադարձել են նախորդ տարիներին իրականացված ծրագրերի հիմնական ուղղություններին ու արդյունքներին, ինչպես նաև ներկայացրել են 2025 թվականի հեռուստամարաթոնի նախագծերը։

Երկօրյա հանդիպում-քննարկումներին մասնակցել են նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և այլ ներկայացուցիչներ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում