Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահին

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով երկկողմ փոխայցելությունների կարևորությունը, ինչպես նաև Հայաստան–Ռումինիա բազմոլորտ համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը։

Հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ռումինական կողմը պատրաստ է ակտիվորեն խորացնել երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա հիմնված համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի իրականացման ընթացքի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում