Ադրբեջան

TRIPP-ը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար․ Վրաստանի խորհրդարանի նախագահ

2 րոպեի ընթերցում

TRIPP-ը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար․ Վրաստանի խորհրդարանի նախագահ

ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով հայտարարված «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP)նախաձեռնությունը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար և կօգնի Միջին միջանցքի ամրապնդմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sputnik-ի վրացական ծառայությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Դա կարևոր է մրցակցության զարգացման, ինչպես նաև այն բանի համար, որ փոխադրողներին առաջարկվեն լավագույն պայմանները, և դրանով իսկ մեր միջանցքը (խմբ․- Միջին միջանցքը) կդառնա էլ ավելի գրավիչ։ Մրցակցությունը միայն մեծացնում է դա», - ասել է Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ ևս մեկ ուղի Հարավային Կովկասում վկայում է տարածաշրջանի կայունության մասին, ինչը կներգրավի ավելի շատ ներդրումներ։

«Սա ինքնին ուղերձ է տարածաշրջանի կայունության մասին, ինչը կընդլայնի բոլոր մյուս տեսակի ներդրումները՝ թե՛ միջանցքի շուրջ ենթակառուցվածքներում, թե՛ տարածաշրջանի տարբեր ոլորտներում ընդհանուր ներդրումների տեսանկյունից։ Հետևաբար, մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը, որը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար», - նշել է Պապուաշվիլին։

Միջին միջանցքը բազմամոդալ երթուղի է, որը 2013-ին նախաձեռնել են Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը և Թուրքիան՝ բազմակողմ համագործակցության միջոցով բարելավելու հաղորդակցությունը և Արևելք-Արևմուտք առևտուրը: Երթուղին սկսվում է Հարավարևելյան Ասիայից ու Չինաստանից և անցնում Կենտրոնական Ասիայով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով և շարունակվում դեպի ԵՄ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում