ՔՊ-ն Վաղարշապատում կունենա 19, «Հաղթանակ» դաշինքը՝ 12, իսկ «Մայր Հայաստան»-ը՝ 2 մանդատ

2 րոպեի ընթերցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԸՀ-ն հայտնել է, որ քվեարկության արդյունքներով Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանիում ներկայացված կլինի երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը։ 

ՀՀ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ավագանիում կունենա 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքը՝ 12 մանդատ, իսկ «Մայր Հայաստան» կուսակցությունը՝ 2 մանդատ։ 

Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու ընտրությունները տեղի էին ունեցել նոյեմբերի 16-ին։ 

Քվեարկության վերջնական արդյունքները՝ ստորև․

«ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 10051 քվե

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 295 քվե

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1241 քվե

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1692 քվե

«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1177 քվե

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝440 քվե

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 15298 քվե

«ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1193 քվե։ 

 

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին