ՀՀ նախագահ

Հայաստանի նախագահը շրջայց է կատարել Բագրատաշենի անցակետում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահը շրջայց է կատարել Բագրատաշենի անցակետում

Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախագահ Խաչատուրյանին ներկայացվել է անցակետում իրականացվող ծառայությունը։ 

ՀՀ նախագահը տեղում ծանոթացել է անցակետի աշխատանքների բարելավման ուղղված քայլերին։ 

ՀՀ նախագահը պաշտոնական այցով Վրաստան էր ժամանել նոյեմբերի 19-ին։ ՀՀ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում