Սպորտ

Ռոջեր Ֆեդերերը կընդգրկվի թենիսի միջազգային Փառքի սրահում

1 րոպեի ընթերցում

Ռոջեր Ֆեդերերը կընդգրկվի թենիսի միջազգային Փառքի սրահում

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի 20-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 2026 թվականին կընդգրկվի թենիսի միջազգային ֆեդերացիայի Փառքի սրահում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռոջեր Ֆեդերերը կարիերան ավարտել է 2022 թվականին: Քվեարկության արդյունքում նա առաջ է անցել US Open 2009 թվականի չեմպիոն արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյից և  «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի կրկնակի հաղթող ռուսաստանցի Սվետլանա Կուզնեցովայից: 

«Ինձ համար մեծ պատիվ է ընդգրկվել թենիսի Փառքի միջազգային սրահում և կանգնել այս մարզաձևի բազմաթիվ մեծ չեմպիոնների կողքին: Իմ կարիերայի ընթացքում ես միշտ գնահատել եմ թենիսի պատմությունը և ինձնից առաջ եղածների օրինակը: Ես անհամբեր սպասում եմ հաջորդ օգոստոսին` նշելու այս հատուկ պահը թենիսի համայնքի հետ միասին»,- սոցցանցերի իր էջերում գրել է Ֆեդերերը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում