Քաղաքականություն

Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ Բին Տարիկ Բին Թայմուր Ալ Սաիդին՝ Ազգային տոնի առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձը հրապարակված է Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Օմանի Սուլթանության բարեկամ ժողովրդին Օմանի Ազգային տոնի առթիվ: 

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել Հայաստանի և Օմանի միջև առկա բազմոլորտ համագործակցության օրակարգի էլ ավելի ընդլայնմանը և հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Այդ ուղղությամբ, հիրավի, կարևոր հանգրվան էր այս տարի Մասկատում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնումը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Օմանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և կայուն զարգացում»,- ասված է ուղերձում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում