Զելենսկին Իսպանիայից կմեկնի Թուրքիա

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եվրոպական երկրներ այցերի շրջանակում գտնվում է Իսպանիայում։ Իսկ նոյեմբերի 19-ին նա կմեկնի Թուրքիա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։ 

«Այսօր՝ հանդիպումներ Իսպանիայում, որոնց մենք երկար ժամանակ նախապատրաստվել ենք, և մենք ակնկալում ենք, որ մեկ այլ ուժեղ երկիր կօգնի պաշտպանել կյանքեր և մոտեցնել պատերազմի ավարտը։ Մենք աշխատում ենք ապահովել, որ Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ հանդիպումը հանգեցնի համաձայնությունների, որոնք մեզ ավելի շատ ուժ կտան։ Գործընկերների հետ հարաբերություններում ամեն օր պետք է արդյունք լինի Ուկրաինայի համար», - գրել է Զելենսկին։

Նա նաև նշել է, որ նոյեմբերի 19-ին հանդիպումներ են տեղի ունենալու Թուրքիայում; 

«Մենք պատրաստվում ենք ակտիվացնել բանակցությունները, և մենք մշակել ենք լուծումներ, որոնք կառաջարկենք գործընկերներին։ Պատերազմի ավարտը մեր բոլոր ուժերով մոտեցնելն Ուկրաինայի առաջնահերթությունն է։ Մենք նաև աշխատում ենք վերսկսել փոխանակումները և գերիների վերադարձը», - հավելել է նա։

Նոյեմբերի 17-ին Զելենսկին Փարիզում էր։ Նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մտադրությունների հուշագիր է ստորագրել, համաձայն որի Կիևը ձեռք կբերի շուրջ հարյուր Rafale կործանիչ, նոր սերնդի ութ SAMP-T նոր հակաօդային պաշտպանության համակարգ, ռադարային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր։ Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինան կդառնա առաջին երկիրը, որտեղ կտեղակայվեն SAMP-T զենիթահրթիռային համակարգերը։ Համաձայնագիրը կիրագործվի 10 տարվա ընթացքում։ 

Իսկ նոյեմբերի 16-ին Վոլոդիմիր Զելենսկին Աթենքում մտադրությունների հուշագիր էր ստորագրել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ ձմռան ընթացքում բնական գազի մատակարարումների շուրջ:

Աշխարհ

Ուկրաինան Ֆրանսիայից 100 Rafale կործանիչ կգնի. կայացել է Մակրոն-Զելենսկի հանդիպումը

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին