Հայաստան

Հայաստանը և ԱՄԷ-ն պատրաստվում են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանը և ԱՄԷ-ն պատրաստվում են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 17-ին հանդիպել է ԱՄԷ փոխվարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ, շեյխ, Նորին Մեծություն Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ-Մաքթումին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարությունը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը: 

Քննարկվել են ՀՀ-ԱՄԷ պաշտպանական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր: 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությունը և այդ նպատակով ստորագրել պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության մասին համաձայնագիր, ըստ որի սահմանվելու են գործակցության հիմնական ուղղությունները: Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում