Սպորտ

Մենք չենք հանձնվում. Էդուարդ Սպերցյանը` Պորտուգալիայից կրած պարտության մասին

1 րոպեի ընթերցում

Մենք չենք հանձնվում. Էդուարդ Սպերցյանը` Պորտուգալիայից կրած պարտության մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է աշխարհի առաջնության ընտրական փուլում Պորտուգալիայից կրած գերխոշոր` 9:1 հաշվով պարտությանը:

«Ֆուտբոլում այդպես էլ է լինում: Բայց նման հանդիպումները մեզ ավելի մեծ մոտիվացիա են տալիս աճելու համար: Մենք չենք հանձնվում և շարունակում ենք աշխատել, ամեն ինչ առջևում է:  Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Սպերցյանը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Պորտու քաղաքում մրցեց Պորտուգալիայի հետ և զիջեց 9:1 հաշվով: Սա հավաքականի ամենախոշոր պարտություններից մեկն էր: Պորտուգալիայի հավաքականը նվաճեց Մունդիալ-2026-ի ուղեգիր: Հայաստանի հավաքականը խմբում վերջինն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում