Իրավունք

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը։  

Ֆորումին մասնակցում է նաև Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

ՀՀ արդարադատության նախարարը ֆորումի շրջանակներում հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիայի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը, ֆորումի ընթացքում անդրադարձ է կատարվելու մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության ոլորտի թվայնացման թեմաներին, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներին:  

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում