1 րոպեի ընթերցում
Առաջիկայում նախատեսվում է որոշակի պայմաններով վերաբացել սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով անցնող տարվա ձեռքբերումներին և 2026 թվականին նախատեսվող ծրագրերի հետ կապված նորություններին։

Նախարարի խոսքով 16 միլիոն դրամի չափով պետական աջակցության ծրագրի շրջանակներում արդեն իսկ կան բնակավայրեր, որտեղ շատ բնակարաններ են կառուցվել, իսկ որոշներում՝ փոքրաթիվ։ Ուստի, այսուհետ համաչափ զարգացում ապահովելու նպատակով ուշադրություն է դարձվելու այն բնակավայրերին, որտեղ այդ ծրագրից օգտվողները քիչ են եղել։
Արսեն Թորոսյանը մանրամասներ ներկայացրեց նաև ծննդյան նպաստների չափի համահարթեցման առանձնահատկությունների, հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին աջակցության միջոցների նոր տեսակների տրամադրման, խնամքի կենտրոնների կապիտալ վերանորոգման, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ու զբաղվածության ապահովման ծրագրերում հնարավոր փոփոխությունների և հանրությանը հետաքրքրող ոլորտային այլ հարցերի վերաբերյալ։
