Նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթել է Վաղարշապատի ընտրություններում
2 րոպեի ընթերցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 47 ընտրական տեղամասերում ձայների հաշվարկի արդյունքներով Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բացարձակ առաջատարն է։ Երկրորդ տեղում «Հաղթանակ» դաշինքն է, երրորդ տեղում՝ «Մայր Հայաստան» կուսակցությունը։
Ձայների հաշվարկի արդյունքում ձևավորվել է հետևյալ պատկերը.
Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը
69 866
Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը
58
Ընտրողների ընդհանուր թիվը
69 924
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը
31 535
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը
72 200
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը
4 700
Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը
31 528
Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը
5
Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը
31 533
Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը
4 695
Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը
40 688
Անվավեր քվեաթերթիկների թիվը
132
1. «ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
10 051
2․ «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
295
3․ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1 241
4. «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1 692
5. «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1 177
6. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
440
7. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
15 298
8. «ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1 193
Անճշտությունների գումարային չափը
23։