Սպորտ

Պատրաստ ենք ցանկացած հավաքականի դեմ խաղալու. Արթուր Սերոբյան

1 րոպեի ընթերցում

Պատրաստ ենք ցանկացած հավաքականի դեմ խաղալու. Արթուր Սերոբյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արթուր Սերոբյանի կարծիքով` հավաքականում դրական տեղաշարժ կա: 

«Հունգարիայի դեմ խաղից հետո վերականգնվելու ժամանակը կարճ էր, սակայն բոլոր տղաները պատրաստ են առաջիկա խաղին: Գիտենք, որ մեզ ծանր հանդիպում է սպասվում: Բայց մենք պատրաստ ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սերոբյանը: 

Վերջինիս համոզմամբ` հավաքականում դրական տեղաշարժ կա՝ այս մրցաշարջանի առաջին խաղից սկսած: 

«Պատրաստ ենք ցանկացած հավաքականի դեմ խաղալու: Ունենք խաղային ձեռագիր»,-ընդգծեց նա: 

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային թիմը նոյեմբերի 16-ին կմրցի Պորտուգալիայի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում