Հայաստան

Գևորգ Պապոյանը Հնդկաստանում այցելել է Անդրա Պրադեշ բժշկական տեխնոլոգիաների գոտի

2 րոպեի ընթերցում

Գևորգ Պապոյանը Հնդկաստանում այցելել է Անդրա Պրադեշ բժշկական տեխնոլոգիաների գոտի

Հայաստանի Էկոմոնիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի առաջարկով այցելել է Անդրա Պրադեշ բժշկական տեխնոլոգիաների գոտի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Շրջայցի ընթացքում նախարար Պապոյանին ներկայացվել են գերժամանակակից արտադրական և գիտահետազոտական ենթակառուցվածքները՝ մասնագիտացված լաբորատորիաներ, փորձարկման կենտրոններ և պահեստային համալիրներ։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի ազատ տնտեսական գոտիները և ընդգծել, որ ՀՀ-ում նախատեսվում է ստեղծել արդյունաբերական գոտիներ՝ տարբեր ոլորտների համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով։

Գևորգ Պապոյանը հրավիրել է հնդկական ընկերությանը դիտարկել Հայաստանում նախատեսվող արդյունաբերական գոտիներում ներդրումներ կատարելու հնարավորությունները, ինչը կստեղծի բարենպաստ պայմաններ՝ պետական աջակցության գործիքների կիրառմամբ, հարկային արտոնություններ, ինչպես նաև այլ նպաստող մեխանիզմներ, որոնք թույլ կտան արտադրանքը ներկայացնել միջազգային շուկայում մրցունակ գներով։

Շրջայցին մասնակցել է նաև Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։

Անդրա Պրադեշ բժշկական տեխնոլոգիաների գոտին աշխարհում բժշկական տեխնոլոգիաների ամենամեծ արտադրական կլաստերներից մեկն է, որտեղ ավելի քան 100 ընկերություն ներգրավված է առաջատար բժշկական սարքավորումների հետազոտության, փորձարկման և արտադրության գործընթացներում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում