Սպորտ

Ֆուտբոլի երիտասարդական հավաքականը շարունակում է պարտությունների շարքը

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի երիտասարդական հավաքականը շարունակում է պարտությունների շարքը

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին շարունակում է պարտությունների շարքը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականը հյուրընկալեց Չեռնոգորիայի ընտրանուն:

Հայաստանի հավաքականը զիջեց 1:2 հաշվով: Ընտրանու կազմում միակ գոլն առաջին կեսի 36-րդ րոպեին խփեց Վյաչիսլավ Աֆյանը:

Սա այս ընտրական փուլում երիտասարդական ընտրանու 5-րդ պարտությունն է: 

Հաջորդ հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը կանցկանցի նոյեմբերի 18-ին` մրցելով Շվեդիայի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում