Սպորտ

Գաբրիել Սարգսյանը դուրս եկավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլ

1 րոպեի ընթերցում

Գաբրիել Սարգսյանը դուրս եկավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլ

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կշարունակի պայքարն աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դուրս եկավ 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի հինգերորդ փուլ: Չորրորդ փուլում նա 2,5:1,5 հաշվով հաղթեց 2701 վարկանիշ ունեցող ամերիկացի գրոսմայստեր Ավոնդեր Լիանգին:

Այս մրցափուլում պայքարից դուրս մնաց Շանթ Սարգսյանը:

Հայաստանն աշխարհի գավաթի խաղարկությանն այս տարի մասնակցում էր 5 շախմատիստով` Շանթ Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Հայկ Մարտիրոսյան, Գաբրիել Սարգսյան, Կարեն Գրիգորյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում