Ռուսաստան

Ռուսաստանը և Ղազախստանը համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշինքի մասին հռչակագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ղազախստանը համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշինքի մասին հռչակագիր են ստորագրել

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կրեմլում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ ստորագրել են երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշինքի մասին հռչակագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

Ղազախստանի նախագահն անդրադառնալով այդ իրադարձությանը՝ նշել է, որ փաստաթուղթը պատմական նշանակություն ունի, այն արտացոլում է փոխադարձ վստահության անսասանությունը և երկու ժողովուրդների միջև համագործակցության լայն հեռանկարները։

«Մենք Ղազախստանում Ռուսաստանի նախագահին ճանաչում և հարգում ենք որպես գլոբալ մասշտաբի պետական ​​գործչի, որի անունը լավ հայտնի է աշխարհի բոլոր երկրներում և ընկալվում է որպես հավատքի և կամքի խորհրդանիշ՝ այս անհանգիստ աշխարհում ռուս ժողովրդի և ամբողջ ռուսական պետության շահերը պաշտպանելու հարցում: Ղազախստանն անկեղծորեն հետաքրքրված է Ռուսաստանի Դաշնության բարգավաճման հարցու»,- նշել է Տոկաևը՝ երախտագիտություն հայտնելով Վլադիմիր Պուտինին՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում նրա անձնական ներդրման համար:

Ղազախստանի նախագահը բարձր է գնահատել Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները՝ ընդգծելով, որ դրանք անցել են վստահության մթնոլորտում և գործնական օգուտ են բերել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում