Սպորտ

Հիմարություն կլինի, եթե թերագնահատենք Հայաստանի հավաքականին. Հունգարիայի ընտրանու մարզիչ

1 րոպեի ընթերցում

Հիմարություն կլինի, եթե թերագնահատենք Հայաստանի հավաքականին. Հունգարիայի ընտրանու մարզիչ

Հունգարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին Հայաստանի հավաքականին հեշտ մրցակից չի համարում:

«Այս ընտրական փուլը Հայաստանի համար դժվար ստացվեց, քանի որ մեկնարկում 

մրցեց Պորտուգալիայի հետ և մենք բոլորս գիտենք, թե ինչ թիմ է Պորտուգալիան: Սակայն մեր կողմից հիմարություն կլինի, եթե թերագնահատենք Հայաստանի հավաքականին: Նրանք կարող են լուրջ խնդիրներ ստեղծել մեզ համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիս ժամանակ ասաց Ռոսին:

Հունգարիայի հավաքականի մարզիչը նպատակ ունի ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի ընտրանու բոլոր դիրքերում գործող ֆուտբոլիստներին: 

«Այստեղ ենք ոչ մեծ անուններով, սակայն այստեղ ենք հաղթանակի համար և միայն հաղթանակի դեպքում կարող ենք դուրս գալ խմբից»,-առանձնացրեց նա:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 13-ին կհյուրընկալի Հունգարիայի հավաքականին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում