Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է

3 րոպեի ընթերցում

2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1 մլն 734 հազար 247 զբոսաշրջիկ՝ 0.8 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ նշելով, որ տեղեկության սկզբնաղբյուրը ՀՀ ԱԱԾ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական շտեմարանն է: 

Ըստ այդմ, անցյալ տարվա առաջին 9 ամիսներին մեր երկիրն ընդունել էր 1 մլն 721 հազար 245 զբոսաշրջիկների:

Զբոսաշրջության նպատակով այս տարի Հայաստան է այցելել 957 հազար 252 տղամարդ և 776 հազար 995 կին: Գերակշռել են 36-63 տարեկանները՝ 864 հազար 724 մարդ, որից 502 հազար 386-ը տղամարդիկ են: Առավել քիչ են եղել 16-17 տարեկանները՝ 27 հազար 170 հոգի: 

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերին Հայաստան է այցելել 212 հազար 891 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 203 հազար 810 զբոսաշրջային այցելություն:

Այս տարվա հունվար-հոկտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ են կատարվել Ռուսաստանից (ընդհանուրի 41 տոկոսը), Վրաստանից (12%) և Իրանից (8%): Այցելողների 3-ական տոկոսը ժամանել էին ԱՄՆ-ից և Չինաստանից, 2-ականը՝ Ֆրանսիայից և Գերմանիայից, 1.18-ականը՝ Հնդկաստանից և Ուկրաինայից, 1-ը՝ Իտալիայից, 25.6-ը՝ այլ երկրներից:    

Զբոսաշրջիկների 60 տոկոսը Հայաստան է մուտք գործել «Զվարթնոց» օդանավակայանի, 20-ը՝ Բագրատաշենի, 10-ը՝ Բավրայի, 5-ը՝ Մեղրիի, 2.2-ը՝ Գոգավանի, 1.6-ը՝ Գյումրիի, իսկ 1-ը՝ Այրումի սահմանային անցակետով:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան 1 տարի անընդմեջ ժամանակով: Այսինքն՝ նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին: 

Հայերեն العربية English Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում