Պետական պարտքին զուգահեռ աճել են նաև մեր բյուջեի եկամուտները. Վահե Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական պարտքի աճին զուգահեռ ավելացել են նաև բյուջեի եկամուտները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:   

«Մեր եկամուտներն այնքան են աճել, որ մենք այդ ամբողջ պարտքն ընդամենը 1.5 տարում կարող էինք սպասարկել, եթե որոշեինք մեր ծախսերը չավելացնել, թողնել նույն մակարդակի վրա։ Բայց ծախսերն ավելացել են բոլոր ուղղություններով, որի շնորհիվ նաև գեներացվել են մեր հավելյալ եկամուտները: Մենք մեր քաղաքացիներից վերցնում ենք հարկերը և այդ հարկերը ներդնում ենք հնարավորությունների ստեղծման մեջ, որ իրենք ավելի մեծ հնարավորություն ունենան այդ պարտքը սպասարկելու»,-ասաց Հովհաննիսյանը:  

Վահե Հովհաննիսյանը նշեց՝ պարտքի մի մասը մարվում է քաղաքացիների վճարած հարկերից, մյուս մասն էլ մարվում է նոր վարկեր վերցնելու միջոցով, որոնք ստեղծում են նոր հնարավորություններ: 

Հայաստանի պետական պարտքը 2025թ առաջին կիսամյակում աճել է 4.5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով արտահայտված՝ 7.9 տոկոսով, դրամային արտահայտությամբ կազմել է 5 տրլն 323 մլրդ դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 13 մլրդ 852 մլն դոլար: 

Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ:  

Հայերեն العربية فارسی

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան