Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպաններին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել երկրի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։
ՀՀ նախագահը ներկայացրել է վերջին տարվա հիմնական ձեռքբերումները, խոսել առաջիկա ծրագրերի մասին և պատասխանել դեսպանների հարցերին։