Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստան կժամանեն ԱՄԷ-ի էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարարն ու գործարարներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռիադում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարար Աբդուլլա Բին Տուք Ալ Մարրիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական և զբոսաշրջային համագործակցության ընդլայնման ուղիները։ Գևորգ Պապոյանը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի զբոսաշրջության հիմնական նպատակային շուկաներից մեկն է և ընդգծել է բժշկական զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեծ ներուժը։

Նախարարը էմիրաթցի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու Հայաստանում նախատեսվող զբոսաշրջային միջոցառումներին և ներկայացրել է ներդրումային հնարավորությունները՝ հատկապես վերականգնվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, ագրոբիզնեսի և կրթության ոլորտներում։

Աբդուլլա Բին Տուք Ալ Մարրին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և ընդունել է այն՝ ընդգծելով, որ Հայաստան կայցելի գործարարների  հետ։

Գևորգ Պապոյանը նաև առանձնացրել է «Մասդար» ներդրումային ծրագիրը՝ որպես երկու երկրների համագործակցության նոր էջ։

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский Türkçe

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան