Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 տարեկանների հանդիպումները կկայանան Ավանի ակադեմիայում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 տարեկանների հանդիպումները կկայանան Ավանի ակադեմիայում

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականն առաջիկա պաշտոնական հանդիպումները չի անցկացնի Արմավիրի քաղաքային մարզադաշտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայաստանի Մ-21 հավաքականի՝ Չեռնոգորիայի և Շվեդիայի դեմ հանդիպումները տեղափոխվել են ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա՝ պայմանավորված Հակոբ Տոնոյանի անվան մարզադաշտի խոտածածկի վիճակով:

Չեռնոգորիայի Մ-21 հավաքականի դեմ հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին, Շվեդիայի Մ-21 հավաքականին կընդունեն նոյեմբերի 18-ին։ Խաղը կմեկնարկի ժամը 15:00-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում