Ուգոչուկվու Իվուն վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի հավաքականին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին երկու տուրերից առաջ կորուստ ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուգոչուկվու Իվուն մկանային վնասվածքի պատճառով չի կարողանա միանալ ազգային հավաքականին։ Իվուն վնասվածք է ստացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Պարի»-«Ռուբին» խաղի 82-րդ րոպեին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսել է ուսումնամարզական հավաքը:
Նոյեմբերի 13-ին Եղիշե Մելիքյանի թիմը կհանդիպի Հունգարիային։ Երեք օր անց Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ որակավորման փուլի վերջին խաղը կանցկացնի Պորտուգալիայի հավաքականի հետ։