«Ուրարտու»-ն ու «Հատիս»-ը երկրորդ անընդմեջ հաղթանակն են տոնել բասկետբոլի «Ա լիգա»-ում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի առաջնությունում կայացել են երկրորդ տուրի խաղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընթացիկ առաջնությունում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել «Ուրարտու»-ն` այս անգամ գերազանցելով «Էրեբունի»-ին` 94:82 հաշվով: Կրկին հաղթանակ է տոնել նաև «Հատիս»-ը, որը պարտության է մատնել «Օլիմպավան»-ին` 94:84 հաշվով: Այս մրցաշրջանի առաջին հաղթանակը տոնել է «Արթիկ»-ը, որը 76:68 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ:
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության` «Ա լիգա»-ի երրորդ տուրի խաղերը կկայանան առաջիկա հանգստյան օրերին: