Հայաստան

Մայր Աթոռը ձևավորում է Կոմիտաս վարդապետի սրբադասման հարցի քննության հանձնախումբ

1 րոպեի ընթերցում

Մայր Աթոռը ձևավորում է Կոմիտաս վարդապետի սրբադասման հարցի քննության հանձնախումբ

Գերագույն հոգևոր խորհրդի հերթական նիստում ընդունված որոշմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կձևավորի հանձնախումբ՝ Կոմիտաս վարդապետի սրբադասման հարցի քննության նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել է նաև ստեղծել հանձնախումբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի վախճանվելու 1700-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման համար։

Նոյեմբերի 4–7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն խորհրդի նիստում քննարկվել են նաև Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանության, գերիների հարցի, Լեռնային Ղարաբաղի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և կրթական խնդիրների վերաբերյալ զեկույցներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում