Աշխարհ

GTA VI-ի թողարկումը հետաձգվել է մինչև 2026 թվականի նոյեմբերի 19-ը

1 րոպեի ընթերցում

GTA VI-ի թողարկումը հետաձգվել է մինչև 2026 թվականի նոյեմբերի 19-ը

Grand Theft Auto VI խաղի թողարկումը հետաձգվում է մինչև 2026 թվականի նոյեմբերի 19-ը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Rockstar Games-ը։

Նշվում է, որ նախագծի վրա նախատեսված լրացուցիչ աշխատանքը թույլ կտա խաղը ներկայացնել այն բարձր որակով, որին սպասում և արժանի են օգտատերերը։

Խաղի իրադարձությունները տեղի են ունենալու հորինված Լեոնիդա նահանգում, որի նախատիպը ԱՄՆ Ֆլորիդա նահանգն է։ Խաղում գլխավոր կերպարները երկու հանցագործներ են՝ Լյուսիան՝ խաղի առաջին կին գլխավոր հերոսը 1999-ից ի վեր, և նրա զուգընկերը։ Մշակողների խոսքով՝ նրանց պատմությունը ստեղծված է Բոնիի և Քլայդի հարաբերությունների ոճով։

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում