ՀՀ նախագահ

ՀՀ նախագահը հանդիպել է Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը հանդիպել է Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դոհա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Կատարի Պետությունում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական և հասարակական կյանքի վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձել Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ հատկապես պաշտպանական, առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներում։

Նախագահը շեշտել է, որ պետական քաղաքականության հիմքում մարդու բարեկեցությունն ու երկրի անվտանգությունն են, և այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը միտված են երկարաժամկետ և կայուն արդյունքների ապահովմանը։

Զրույցի ընթացքում ՀՀ նախագահը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ինչպես նաև հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանն ու համատեղ նախաձեռնությունների իրագործման հնարավորություններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում