Միացյալ Նահանգներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեղարկել է Սիրիայի նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեղարկել է Սիրիայի նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու մասին բանաձևի օգտին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Բանաձևի նախագիծն արժանացել է Խորհրդի 15 անդամներից 14-ի հավանությանը․ Չինաստանը ձեռնպահ է մնացել։ Բանաձևը ներառում է նաև Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթաբի անունը միջազգային պատժամիջոցների ցանկից հանելու որոշումը։

«Սիրիան իր երախտագիտությունն է հայտնում Միացյալ Նահանգներին և բարեկամ երկրներին Սիրիային և նրա ժողովրդին ցուցաբերած աջակցության համար», - հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ասաադ աշ-Շայբանին։

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Իբրահիմ Ալաբին նշել է, որ Դամասկոսը ողջունում է Անվտանգության խորհրդի բանաձևը և այն համարում է նոր Սիրիայի, նրա ժողովրդի և Անվտանգության խորհրդի և միջազգային հանրության հետ հարաբերություններում նրա անկեղծ ու կառուցողական մոտեցման նկատմամբ աճող վստահության վկայություն։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ Սիրիայի նախագահը նոյեմբերի 10-ին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում