«Նոա»-ն առաջին պարտությունն է կրում Կոնֆերենցիաների լիգայում
1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրի շրջանակներում «Նոա»-ն Երևանում ընդունեց չեխական «Սիգմա Օլոմոուց»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վագեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում` խաղային իրավիճակներից մեկում, օգտվելով պաշտպանների սխալից, «Սիգմա Օլոմոուց»-ը բացեց հանդիպման հաշիվը: Գոլն իր ակտիվում գրանցեց Սլավիչեկը: Հանդիպման 21-րդ րոպեին «Նոա»-ն վերականգնեց հաշվի հավասարությունը: Մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Նարդին Մուլահուսեյնովիչը: Բայց ընդամենը 3 րոպե անց, «Սիգմա Օլոմոուց»-ը կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Սիլան:
Երկրորդ կեսում «Նոա»-ն չէր վերգտնում իր խաղը` անընդհատ սխալներ գործելով հարձակման ընթացքում: Չեխերը հստակ էին գործում պաշտպանությունում և ի վերջո հասան հաղթանակի:
«Նոա»-«Սիգմա Օլոմոուց»` 1:2:
Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրում «Նոա»-ն նոյեմբերի 28-ին կհյուրընկալվի շոտլանդական «Աբերդին»-ին: