Սպորտ

«Բարսելոնա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը, «Ինտեր»-ը հաղթեց. ՉԼ այլ արդյունքներ

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը, «Ինտեր»-ը հաղթեց. ՉԼ այլ արդյունքներ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան 4-րդ տուրի մրցումային երկրորդ օրվա հանդիպումները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կատալոնական «Բարսելոնա»-ն արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Բրյուգե»-ի հետ՝ 3-3: «Գալաթասարայ»-ը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Այաքս»-ի դարպասը: «Մարսել»-ը նվազագույն հաշվով զիջեց «Ատալանտա»-ին: «Նյուքասլ»-ը պարտության մատնեց «Ատլետիկ»-ին 2:0 հաշվով:

«Բենֆիկա»-ն տանը պարտվեց «Բայերն»-ին` 0:1: «Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Կայրաթ»-ին 2:1 հաշվով: 

«Մանչեսթեր Սիթի»-ն 4:1 հաշվով առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ: «Պաֆոս»-ը գերազանցեց «Վիլյառեալ»-ին 1:0 հաշվով: «Քարաբախ»- «Չելսի» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում