Չեխական «Սիգմա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը «Նոա»-ին ֆավորիտ է համարում առաջիկա խաղում
1 րոպեի ընթերցում

Չեխական «Սիգմա Օլոմոուց» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Յանոտկան Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրի «Նոա»-ի դեմ խաղում ֆավորիտ է համարում հայկական ակումբին:
«Կոնֆերենցիաների լիգայի «Նոա»-ի դեմ այս խաղում մենք նախապատրաստվել ենք սովորականի պես: Ծանոթ ենք մեր մրցակցի խաղաոճին: Մենք փորձելու ենք թե պաշտպանվել, և թե հարձակվել: Մեծ հարգանք ունենք հայկական ակումբի նկատմամբ և այս խաղում ֆավորիտը «Նոա»-ն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Յանոտկան:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն Երևանի «Նոա»-ն նոյեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի չեխական «Սիգմա»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին: