Սպորտ

«Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հայերեն է սովորում

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հայերեն է սովորում

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը սկսել է հայերեն սովորել:

«Որոշել եմ սովորել հայերեն, քանի որ սիրում եմ «Նոա» ակումբը, որտեղ աշխատում եմ, սիրում եմ Հայաստանը, Երևանը, սիրում եմ բոլորին, ում հետ աշխատում եմ այս ակումբում: Մեծ հարգանքից ելնելով եմ նման որոշում կայացրել: Հիմա, երբ լսում եմ ձեր հարցերը, քիչ-քիչ հասկանում եմ»,- ասաց նա՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչու է խորվաթ մասնագետը որոշել հայերեն սովորել:

Պերկովիչի խոսքով` նա կարողում է արտաբերել միայն մի քանի նախադասություն, քանի որ հայերենը հեշտ լեզու չէ:

«Ցավալին այն է, որ հայերենը նման չէ իմ մայրենի լեզվին` խորվաթերենին, և կամ անգլերենին կամ գերմաներենին»,-ասաց նա:

Սանդրո Պերկովիչը «Նոայի» գլխավոր մարզիչ նշանակվեց ընթացիկ տարվա հունիսին: 42-ամյա մասնագետը նախկինում աշխատել է Զագրեբի «Դինամոյում», ինչպես նաև մարզել է լատվիական «Ռիգան» և ավստրիական «Շտուրմի» երիտասարդական թիմը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում