ՀՀ նախագահ

Մարդկության կարևորագույն մարտահրավերն է՝ հաղթահարել աղքատությունը՝ պաշտպանելով կենսաբազմազանությունն ու էկոհամակարգերը. ՀՀ նախագահ

3 րոպեի ընթերցում

Մարդկության կարևորագույն մարտահրավերն է՝ հաղթահարել աղքատությունը՝ պաշտպանելով կենսաբազմազանությունն ու էկոհամակարգերը. ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի սոցիալական զարգացման երկրորդ համաժողովի շրջանակներում մասնակցել է Հայաստանի ԱԳՆ կազմակերպած «Աղքատության հաղթահարման համար բնական լուծումների և ավանդական գիտելիքների ներգրավում» բազմակողմ պանելային քննարկմանը։

Հանրապետության նախագահը հանդես է եկել միջոցառման բացման խոսքով, որն «Արմենպրես»-ն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

«Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ Ձեզ ողջունել այս միջոցառմանը, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության կողմից։

Երախտապարտ եմ Կատարի պետությանը և մեր բոլոր գործընկերներին՝ այս հարթակը տրամադրելու համար, քննարկելու կենսաբազմազանության պահպանման, աղքատության հաղթահարման և կայուն զարգացման փոխկապակցվածությունը։

Այսօր մարդկության կարևորագույն մարտահրավերն է՝ հաղթահարել աղքատությունը՝ պաշտպանելով մեր կենսաբազմազանությունն ու էկոհամակարգերը։

Այս մարտահրավերը հասցեագրելու համար ավանդական գիտելիքն ու բնահեն լուծումները կարող են հստակ ճանապարհ հարթել աղքատության հաղթահարման համար՝ պահպանելով մարդկանց և բնության միջև ներդաշնակ հարաբերություն։ Դրանք հիշեցնում են, որ կայուն զարգացումն ու պահպանումը հակասական տարրեր չեն, այլ նույն մեդալի երկու կողմեր են։ Կարևոր է ճանաչել և խթանել այսպիսի լավագույն փորձը, որպես արդյունավետ գործիք՝ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի նպատակներին և թիրախներին հասնելու, ինչպես նաև դիմակայուն և բարգավաճող համայնքների խթանման համար։

Որպես ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախագահող և հյուրընկալող երկիր՝ Հայաստանը խորապես հանձն է առել ապահովել, որ այս ընկալումը ձևավորի բնահեն լուծումները համաշխարհային գործողությունների վերածելու մեր հավաքական ուղին։ Միասին աշխատելով, կամրջելով գիտությունը, նորարարությունն ու ավանդականը՝ մենք կարող ենք կենսաբազմազանության պահպանումը դարձնել սոցիալական արդարության և աղքատության վերացման շարժիչ ուժ։

Հուսով ենք, որ այսօրվա քննարկումը կնպաստի այս գործընթացի համար արժեքավոր գաղափարների և լուծումների վերհանմանը»: 

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում