«Սիգմա»-ն Կոնֆերենցիաների լիգայում «Նոա»-ի նախորդ մրցակիցների մակարդակի թիմ է. Սանդրո Պերկովիչ
1 րոպեի ընթերցում

Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը վստահեցնում է՝ իր գլխավորած թիմը պատրաստվում է լավագույնս հանդես գալ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրի «Սիգմա»-ի դեմ խաղում:
«Ամբողջությամբ կենտրոնացած ենք «Սիգմա»-ի դեմ խաղի վրա: Մեզ հեշտ խաղ չի սպասվում, քանի որ մրցակիցը լավ է հանդես գալիս եվրագավաթներում: Նրանք կայուն խաղ են ցուցադրում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պերկովիչը:
Մարզչի խոսքով` «Սիգմա»-ի դեմ խաղում «Նոա»-ն ձգտելու է հանդես գալ առաջին համարով և թելադրի իր ֆուտբոլը:
««Սիգմա»-ն նույն մակարդակի թիմ է, ինչ այս մրցաշարում մեր նախորդ մրցակիցներն էին, բայց ավելի ագրեսիվ ֆուտբոլ է ցուցադրում, քան «Ռեյկա»-ն ու «Կրայովա»-ն»,-առանձնացրեց նա:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն Երևանի «Նոա»-ն նոյեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի չեխական «Սիգմա»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին: