Սպորտ

«Նոա»-ի պաշտպան Սերգեյ Մուրադյանը «Սիգմա»-ի դեմ բարդ հանդիպում է կանխատեսում

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ի պաշտպան Սերգեյ Մուրադյանը «Սիգմա»-ի դեմ բարդ հանդիպում է կանխատեսում

Երևանի «Նոա»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի շրջանակներում «Սիգմա»-ի դեմ խաղում հեշտ հանդիպման չի ակնկալում: 

««Սիգմա»-ն հրաշալի թիմ է: Նախորդ տարի նրանք դարձել են Չեխիայի գավաթի խաղարկության հաղթող: Մեզ բարդ հանդիպում է սպասվում: Հայաստանի ներքին առաջնությունում ամեն ինչ հրաշալի չի ընթանում մեզ համար, սակայն լավ մարզավիճակում պիտի ներկայանանք այս խաղին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սերգեյ Մուրադյանը:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն Երևանի «Նոա»-ն նոյեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի չեխական «Սիգմա»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում