Տնտեսություն

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ԱԺ-ում ներկայացրել է 2026 թ. բյուջետային հատկացումները

2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ԱԺ-ում ներկայացրել է 2026 թ. բյուջետային հատկացումները

Հակաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 5-ին կայացած համատեղ նիստում ներկայացրել է «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի բյուջետային ծրագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշել է, որ 2026թ. բյուջետային ֆինանսավորման հայտում ներառված է «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության ապահովում» ծրագիրը,  որի նպատակն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով Հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությանը վերապահված քրեական վարույթների քննության իրականացումը և «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված համապատասխան գործառույթների ապահովումը: Հիշյալ  ծրագրի իրականացման համար 2026 թվականին ակնկալվում է 3 մլրդ  516.9 մլն դրամի չափով ֆինանսավորում, ինչը 2025 թվականի հաստատված բյուջեի համեմատ աճել է 53.1 միլիոն դրամով կամ շուրջ 1,5 %-ով:

Ըստ Արթուր Նահապետյանի՝ ծրագրով կիրականացվի 3 միջոցառում՝ «Կոռուպցիոն հանցագործութունների բացահայտում և քննություն», «Հակակոռուպցիոն կոմիտեի պահուստային ֆոնդ», «Վերապատրաստման և հատուկ ուսուցման կազմակերպում»: 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պատասխանել է նաև ԱԺ պատգամավորների հարցերին:  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում