Հայաստան

Քննչական կոմիտեի նախագահն ԱԺ-ում ներկայացրել է 2026 թվականի բյուջետային հատկացումները

2 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեի նախագահն ԱԺ-ում ներկայացրել է 2026 թվականի բյուջետային հատկացումները

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2025 թվականի նոյեմբերի 5-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Քննչական կոմիտեի 2026 թվականի բյուջետային հատկացումները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արթուր Պողոսյանը նշել է, որ 2026 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում իրականացվելու է մեկ հիմնական ծրագիր, որում ընդգրկված է 5 միջոցառում: 

Քննչական կոմիտեի կողմից իրականացվելիք մեկ հիմնական՝ «ՀՀ քննչական ծառայություններ» ծրագրի ծախսային պարտավորությունը կազմում է 19.2 մլրդ ՀՀ դրամ (2025 թվականին՝ 18.98 մլրդ ՀՀ դրամ): Ծրագրի նպատակն է Քրեական դատավարության օրենսգրքով Քննչական կոմիտեի իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը և իրականացումը: 

Արթուր Պողոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է «ՀՀ քննչական ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումները: Մասնավորապես՝ 

  1. «Քրեական գործերով վարույթի իրականացում» միջոցառման համար 2026 թվականի բյուջետային հատկացումներով նախատեսվել է 17.74 մլրդ ՀՀ դրամ (2025 թվականին՝ 16.89 մլրդ ՀՀ դրամ),
  2. «Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում» միջոցառման համար նախատեսվել է 22.4 մլն ՀՀ դրամ՝ 730 վերապատրաստվող) (2025 թվականին՝ 23.4 մլն ՀՀ դրամ՝ 775 վերապատրաստվող),
  3. «ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ» միջոցառման համար նախատեսվել է 318.1 մլն ՀՀ դրամ (2025 թվականին՝ 316.8 մլն ՀՀ դրամ),
  4. «Փորձագիտական ծառայությունների տրամադրում» միջոցառման համար նախատեսվել է 721.8 մլն ՀՀ դրամ (2025 թվականին՝ նույնը),
  5. «ՀՀ քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում» միջոցառման համար նախատեսվել է 400 մլն ՀՀ դրամ (2025 թվականին՝ 990.2 մլն ՀՀ դրամ): 

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը նաև պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում