Սպորտ

Վերջին խաղում տրվելով էմոցիաներին՝ սխալվեցի. Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ

2 րոպեի ընթերցում

Վերջին խաղում տրվելով էմոցիաներին՝ սխալվեցի. Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Կյանքում ու հատկապես ֆուտբոլում լինում են պահեր, երբ դժվար է մի վայրկյանում ճիշտ որոշում կայացնել: Ցավոք, իմ վերջին խաղում` տրվելով էմոցիաներին, սխալվեցի: Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարողանալու լինել դաշտում ու օգնել թիմակիցներիս: Մեր ազգային թիմը միշտ պայքարում է մինչև վերջ և վստահ եմ` տղաներն ամեն ինչ կանեն ամբողջ սրտով ու ամբողջ ուժով: Շնորհակալ եմ մեր գլխավոր մարզչին, թիմակիցներիս ու մեր հավաքականի երկրպագուներին` աջակցության, վստահության, ու այն ջերմության համար, որը զգում եմ անգամ այս դժվար պահին: Այն շատ մեծ ուժ է ինձ տալիս: Այսօր առանձնապես գնահատում եմ մեր թիմի միասնությունը: Մեր թիմում ձևավորվել է առողջ ու միավորված միջավայր, որտեղ նման դժվարություններն անցնել ավելի հեշտ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է Բարսեղյանի հայտարարությունում:

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով: Բարսեղյանը որակազրկվել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիայի դեմ արտագնա խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։ Թիմի ավագը կարմիր քարտ էր ստացել խաղի 52-րդ րոպեին՝ վիճաբանության ժամանակ գլխով մրցակցին հարվածելու համար։ Նա կթողնի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին երկու հանդիպումները Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ, ինչպես նաև ևս մեկ պաշտոնական հանդիպում: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում