ՀՀ նախագահ

ՀՀ նախագահը Կահիրեում եգիպտահայերի հետ քննարկել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներն ու նոր ծրագրերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը Կահիրեում եգիպտահայերի հետ քննարկել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներն ու նոր ծրագրերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կահիրե կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Եգիպտոսում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

ՀՀ նախագահն իր խոսքում անդրադարձել է հայաստանյան ներկայիս հասարակական քաղաքական կյանքի անցուդարձերին, ապա մանրամասներ ներկայացրել կառավարության կողմից պաշտպանական, առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներում իրականացվող բարեփոխումների ու նոր ծրագրերի մասին։

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների կողմից հնչեցված հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական առաջնահերթություններին»,- նշված է գրառման մեջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում