Ներքին քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելու համար

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելու համար

Հայաստանի Հանրապետության վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Առաջադրվեցի»,- գրել է նա՝ հրապարակելով էլեկտրոնային նամակի լուսանկարը։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել էր, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու նպատակով թեկնածուները կարող են ինքնաառաջադրվել 2025 թվականի նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում