Սպորտ

«Ինտեր»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Վերոնա»-ին

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Վերոնա»-ին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Վերոնա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բենտեգոդի» մարզադաշտում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել 1:2 հաշվով: Միլանյան ակումբի կազմում աչքի ընկան Զելինսկին ու մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆրիզը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի հայտացուցակից բացակայում էր վնասվածքի պատճառով:

Այս հաղթանակի շնորհիվ «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում 3-րդն է և ունի 21 միավոր: Առաջատարը 22 միավորով «Նապոլի»-ն է:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում