Քաղաքականություն

Գրիգորյանն ու Լավանդոսը քննարկել են անվտանգության ոլորտում Հայաստան-Լիբանան համագործակցության հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Գրիգորյանն ու Լավանդոսը քննարկել են անվտանգության ոլորտում Հայաստան-Լիբանան համագործակցության հեռանկարները

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիբանանի պետական անվտանգության գլխավոր տնօրեն Էդգար Լավանդոսի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Լիբանանի միջև առկա ավանդական բարեկամական կապերը ու դրան համահունչ երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել է Մերձավոր արևելքում տիրող անվտանգային իրավիճակը, ինչպես նաև անվտանգության ոլորտում Հայաստան-Լիբանան համագործակցության հեռանկարները:

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում